Արցախում զինվոր է մահացել

18-06-2019 16:32:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ  հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված  Արայիկ Էրիկի Բալասանյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ վնասվածքներ ստացած զինծառայողը ժամը 09:00-ի սահմաններում մահացել է հիվանդանոցում:
 


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
Արցախի Հանրապետության պաշտպանության
նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 773 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար