Թողարկվել են OTP PIN ծածկագրերով քարտեր

18-06-2019 16:51:22   | Հայաստան  |  Ֆինանսներ
Ամերիաբանկը սկսել է թողարկել  OTP (one time password) PIN ծածկագրերով քարտեր` առանց PIN ծրարների: Այսուհետ Բանկի քարտապանները հնարավորություն ունեն իրենց բանկային քարտի ծածկագիրը սահմանել ինքնուրույն`ստանալով մեկանգամյա գաղտնաբառ Բանկում գրանցված իրենց  հեռախոսահամարին: Ի թիվս մի շարք այլ առավելությունների, OTP ծածկագրերով քարտերի դեպքում հաճախորդն իր PIN-ը մոռանալու դեպքում այլևս քարտը վերաթողարկելու անհրաժեշտություն չի ունենա, Ամերիաբանկի ցանկացած բանկոմատի միջոցով մոռացված PIN-ը հնարավոր է փոխարինել նոր ծածկագրով:
 


«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

 
Նոյյան տապան   -   Ֆինանսներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1147 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար