ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին

18-06-2019 17:46:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ընդունել է  Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը: 
 


Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆուտբոլին և ֆուտզալին առնչվող հարցեր: Իշխան Զաքարյանը նշել է, որ ֆուտբոլը և ֆուտզալը  համահայկական խաղերի 17 մարզաձևերից ամենաշատ մասսայականություն վայելողն են, որոնց հայտերն արդեն իսկ մեծ թիվ են կազմում: «Այս պահի դրությամբ 46 թիմից հայտ ունենք և շարունակում ենք ստանալ: Կարծում եմ՝
մինչև հուլիսի 1-ը ֆուտբոլի և ֆուտզալի հայտերը կգերազանցեն  հինգ տասնյակը»,- ասել է  Զաքարյանը:
ՀՖՖ նախագահ  Արթուր Վանեցյանը, ընդգծելով համահայկական խաղերի կարևորությունը, վստահեցրել է, որ կարվի հնարավոր ամեն բան՝ ապահովելու համահայկական խաղերի, մասնավորապես՝ ֆուտբոլային հանդիպումների  պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: «Ֆուտբոլն ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս ամենամասսայական խաղն է, և զարմանալի չէ, որ համահայկական խաղերում ևս ամենապահանջվածն է: Կարծում եմ՝ ունենալու ենք շատ լավ ֆուտբոլային հանդիպումներ և իրական տոն, որը համախմբելու է ողջ հայությանը Հայաստանում»,- ասել է Վանեցյանը:
Կողմերը պայմանավորվել են, որ մինչև հուլիսի 10-ը Համահայկական խաղերի գլխավոր մրցավարը կներկայացնի հայտերի վերջնական  թիվը: 
Քննարկվել են մարզական պատվիրակությունների մուտքը ՀՀ սահմանում առանձին անցակետով ապահովելու աշխատանքների իրականացմանն առնչվող և կազմակերպչական այլ հարցեր:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 493 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար