Արմեն Սողոյան. Քանի դեռ հիվանդանոցներում ստվերային փող է պտտվում, ապահովագրական մեխանիզմը չի աշխատելու

18-06-2019 17:55:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 Հայկական Բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած   «Բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ
 
Նախկինում միշտ պետությունը անազնիվ խաղ է խաղացել. բժիշկներին մղել է առաջին գիծ, ու թիկունքում իր քաղաքական շահն է տարել: Այսինքն՝ ամեն ինչի մեղավորը բժիշկներն են լինում, ոչ մեկ չի ասում՝ բժիշկը որ փող է վերցնում, ինչի՞ է վերցնում: Հիմա լավ է,
որ պետությունն ուզում է ազնիվ խաղալ: Ազնիվ խաղալու համար
պետք է հետևյալը. եթե հիվանդանոցում բժիշկը ստանում է 100 000 կամ 120 000 դրամ աշխատավարձ, ինչ մեխանիզմ, ֆինանս ուզում ես դիր, այդ ծառայությունը չի իրականացվելու որակյալ:
 
Հետևաբար որևէ մեխանիզմ չի աշխատի, եթե առողջապահական կազմակերպությունները չգան որոշակի վիճակի, այսինքն՝ հստակ կանոնակարգված չլինի բժշկի դերը հիվանդանոցում,պոլիկլինիկայում և ընդհանրապես առողջապահության մեջ: Մենք համոզված ենք, որ կենտրոնում պետք է լինի բժիշկը, մնացած  բոլորը պիտի սպասարկեն  բժշկին՝ տնօրեն կլինի, նախարար կլինի, սանիտար կլինի… Ի վերջո հարց լուծողը բժիշկն է: Բայց այսօր բժիշկը ամենացածր վիճակում է, որովհետև կուժն ու կուլան ջարդվում է նրա վրա: Եվ երկրորդը՝ այսօր շատ քիչ հիվանդանոցներ կան, որտեղ «սպիտակ» է փողը պտտվում, ամբոջը ստվերային փող է պտտվում: Իհարկե, այդպես չի կարող որևէ լավ մեխանիզմ լինել: Ճիշտ է, քննարկման բուն թեման ապահովագրությունն է, բայց այդ ապահովագրությունը ի վերջո պիտի գա հասնի ինչ-որ օղակի, որտեղ եթե հարաբերությունները կանոնակարգված չեն, հստակեցված չեն, ցանկացած ամենալավ մեխանիզմ փչանալու է, չի աշխատելու՝ ուզում է պետական լինի, ուզում է մասնավոր լինի, թեկուզ աշխարհի ամենալավ մասնագետները գան: 
 
Yerevaklur.am
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 523 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար