Հսկվող այրում 30 հեկտար տարածքի վրա



18-06-2019 18:35:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հունիսի 18-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը մայրաքաղաքի տարածքներում իրականացրել է չոր խոտածածկույթի հսկվող այրում: Կանխարգելիչ միջոցառման ժամանակ այրվել է 30 հեկտար չոր խոտածածկույթ:
 


Ստորև ներկայացնում ենք տվյալներ ըստ տարածքների՝ համաձայն կատարման ժամանակացույցի:
Ժ․09:45-ից մինչև
ժ. 14։39-ը ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Սարալանջի պողոտայում՝ Հաղթանակի զբոսայգու մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 5000 քմ խոտածածկույթ։
 
Ժ.09։54-ից մինչև ժ. 13։19-ը ԵՓՎ թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Կարմիր բլուրի մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ:
 
Ժ. 13։20 մինչև ժ. 15։16-ը ԵՓՎ թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևանյան լճի հարակից տարածքում իրականացրել է հերթպահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ։
 
Ժ․10։03-ից մինչև ժ․14:47-ը ԵՓՎ թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Ամերիկայի փողոցում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 1,5 հա մոտ խոտածածկույթ:
Ժ․10։05-ից մինչև ժ․13։18-ը ԵՓՎ թիվ 6 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նորագավիթ թաղամասի 1-ին փողոցում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 4 հա խոտածածկույթ։
 
Ժ․12։54-ից մինչև ժ.16։34-ը ԵՓՎ թիվ 3 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Երևան քաղաքի Էրեբունի թանգարանի մոտակայքում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։
Ժ․13։30-ից մինչև ժ․14։05-ը ԵՓՎ թիվ 6 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ Նոր Խարբերդի ամառանոցներում իրականացրել է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է 5000 քմ խոտածածկույթ։
 
Ժ.14։44-ից ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ-ից երկու մարտական հաշվարկ Նորքի այգիներում իրականացնում է հերթապահություն։ Հսկողությամբ այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 482 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար