4680 դպրոցահասակ երեխա կհանգստանա ամառային ճամբարներում

19-06-2019 18:04:06   | Հայաստան  |  Հասարակություն
 

 
Հունիսի 19-ից մեկնարկել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա ծրագիրը, որում ընդգրկված է 7-13 տարեկան 4680 երեխա: Ծրագրի շրջանակում հունիսի 19-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում 6 ճամբարներում երեք հերթափոխով 20-ական օրով կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ
ու անապահով բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաները:
 
Ամառային հանգստի շրջանակում երեխաների համար  կկազմակերպվի ֆիզիկական և գեղագիտական դաստիարակությանն ուղղված  ճամբարային ծրագիր, որում ներառված են տարբեր միջոցառումներ` միտված  դպրոցականների  ճաշակի ձևավորմանը, ազգային ավանդույթների պահպանմանը,  բնապահպանական,  հայրենասիրական ու կարգապահական  դաստիարակությանը, ստեղծագործական կարողությունների զարգացմանը:
 
Նախատեսված են նաև հատուկ դասընթացներ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու, առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
 
Նշենք, որ  2019 թվականի դպրոցականների ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով  ՀՀ վարչապետի որոշմամբ  ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով: Ծրագիրն իրականացնում է է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Ճամբարներ մեկնող երեխաների ցուցակագրումն իրականացրել են ՀՀ մարզպետարանները` համայնքներից ստացված հայտերի հիման վրա:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 572 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար