Կմեկնարկի Երևանի, ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը

19-06-2019 18:18:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս. թ. հունիսի 19-ին կմեկնարկի Երևանի, ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը:
 
Նախագծի կազմակերպիչն է Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցը:
 
«Քույր-դպրոցներ» ծրագրի նպատակն
է խթանել Երևանի, ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև համագործակցության, գործնական հմտությունների ձեռքբերման և փորձի փոխանակման գործընթացը, որը կնպաստի նաև մշակույթի համաչափ զարգացմանը, գեղարվեստական կրթության հասանելիության և մատչելիության ապահովմանը:
Ծրագրի շրջանակում երևանյան 10, ինչպես նաև մարզային 10 երաժշտական և արվեստի դպրոցների միջև կհաստատվեն համատեղ համերգային ծրագրերի իրականացման, մշակութային կրթության մեթոդական աջակցության, ինչպես նաև ստեղծագործական կապեր, իսկ մասնակից 500 երեխաների համար նախատեսված են ճանաչողական այցեր Երևանի, ՀՀ մարզերի տեսարժան և պատմամշակութային վայրեր:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 470 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար