ՀՀ ոստիկանության պետի տեղակալն ընդունել է հանրային խորհրդի անդամների (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)



19-06-2019 18:22:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հունիսի 17-ին ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեղամ Օհանյանին և նանրային խորհրդի անդամ Կարլոս Ղազարյանին:
 

Քննարկվեց ոստիկանության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ ներառյալ 2020 թվականի բյուջեի հայտերի քննարկումները:
 
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը և ֆինանսաբյուջետային վարչության պետ Արա Ասլիկյանը ներկայացրեցին ոստիկանության 2020 թվականի բյուջետային հայտը, կառուցվածքը և դրա հիման վրա կազմված 2021-2022
թթ. միջնաժամկետ ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի անդամները կարևորելով հանցավորության դեմ պայքարում և հասարակական կարգի պահպանության ապահովման բնագավառում ոստիկանության կարողությունների կատարելագործումը՝ առաջնային համարեցին ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովության և ոստիկանության ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության աստիճանական բարելավումը:
 
Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ ոստիկանության համակարգում ծրագրային ձևաչափով ֆինանսական պլանավորման համակարգի ներդրումը հնարավորություն է ընձեռում մի կողմից էապես բարելավել ոստիկանության կողմից իրագործվող ծրագրերի նպատակայնությունն ու արդյունավետությունը, մյուս կողմից՝ զգալիորեն մեծացնել ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողությունը: 
Հանդիպմանը քննարկվեցին նաև ոստիկանության 2020-2022 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հայտերի շրջանակում այլ հարցեր ևս:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 492 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար