Քյու Դոնգյուն Չինաստանից ընտրվել է ՊԳԿ-ի գլխավոր տնօրեն

Նա այս պաշտոնում կփոխարինի Խոսե Գրացիանո դա Սիլվային

24-06-2019 15:51:08   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
24 hունիսի 2019, Հռոմ –Չինաստանի ներկայացուցիչ Քյու Դոնգյուն ընտրվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն: 
Դոնգյուն հավաքել է ձայների ճնշող մեծամասնությունը` հնարավոր 191 ձայներից 108-ը: 
Ընտրությունները տեղի են ունեցել ՊԳԿ-ի բարձրագույն կառավարման մարմնի՝ ՊԳԿ կոնֆերանսի 41-րդ նստաշրջանի ընթացքում (22-29 հունիսի 2019 թ.):
Քյու Դոնգյուն ծնվել է 1963 թվականին և զբաղեցնում է Չինաստանի գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնը:
Նրա մասին ամբողջական տեղեկությունը կարող եք կարդալ այստեղ (էջ 15): 
Քյու Դոնգյուն կդառնա ՊԳԿ-ի թվով 9-րդ գլխավոր տնօրենը: 
Նոր գլխավոր տնօրենը, ով կհաջորդի բրազիլացի Խոսե Գրացիանո դա Սիլվային, պաշտոնը կստանձնի 2019 թ. օգոստոսի 1-ին՝ պաշտոնավարելով մինչեւ 2023 թ. հուլիսի 31-ը:
 


ՊԳԿ-ի գլխավոր տնօրենները
1945 թ.-ին ՊԳԿ-ի ստեղծումից ի վեր, կազմակերպությունը ունեցել է 8 տնօրեն`
Ջոն Բոյդ Օրր, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն,
1945-1948
Նորիս Է. Դոդդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 1948-1954
Ֆիլիպ Վինսենթ Քարդոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 1954-1956
Բինայ Ռանջան Սեն, Հնդկաստան, 1956-1967
Ադդեկե Հենդրիկ Բոերմա, Նիդերլանդներ, 1968-1975
Էդուարդ Սաոումա, Լիբանան, 1976-1993
Ժակ Դիուֆ, Սենեգալ, 1994-2011
Խոսե Գրացիանո դա Սիլվա, Բրազիլիա, 2011-2019
24 hունիսի 2019, Հռոմ
–Չինաստանի ներկայացուցիչ Քյու Դոնգյուն ընտրվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն: 
Դոնգյուն հավաքել է ձայների ճնշող մեծամասնությունը` հնարավոր 191 ձայներից 108-ը: 
Ընտրությունները տեղի են ունեցել ՊԳԿ-ի բարձրագույն կառավարման մարմնի՝ ՊԳԿ կոնֆերանսի 41-րդ նստաշրջանի ընթացքում (22-29 հունիսի 2019 թ.):
Քյու Դոնգյուն ծնվել է 1963 թվականին և զբաղեցնում է Չինաստանի գյուղատնտեսության փոխնախարարի պաշտոնը:
Նրա մասին ամբողջական տեղեկությունը կարող եք կարդալ այստեղ (էջ 15): 
Քյու Դոնգյուն կդառնա ՊԳԿ-ի թվով 9-րդ գլխավոր տնօրենը: 
Նոր գլխավոր տնօրենը, ով կհաջորդի բրազիլացի Խոսե Գրացիանո դա Սիլվային, պաշտոնը կստանձնի 2019 թ. օգոստոսի 1-ին՝ պաշտոնավարելով մինչեւ 2023 թ. հուլիսի 31-ը:
 
ՊԳԿ-ի գլխավոր տնօրենները
1945 թ.-ին ՊԳԿ-ի ստեղծումից ի վեր, կազմակերպությունը ունեցել է 8 տնօրեն`
Ջոն Բոյդ Օրր, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, 1945-1948
Նորիս Է. Դոդդ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 1948-1954
Ֆիլիպ Վինսենթ Քարդոն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 1954-1956
Բինայ Ռանջան Սեն, Հնդկաստան, 1956-1967
Ադդեկե Հենդրիկ Բոերմա, Նիդերլանդներ, 1968-1975
Էդուարդ Սաոումա, Լիբանան, 1976-1993
Ժակ Դիուֆ, Սենեգալ, 1994-2011
Խոսե Գրացիանո դա Սիլվա, Բրազիլիա, 2011-2019
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 337 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար