Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 17-23-ը գրանցվել է 789 դեպք

24-06-2019 16:06:00   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 789 դեպք, որից 518-ը՝ արտակարգ:
 


Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 431 հրդեհ, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 4 և տուժել 64 մարդ, իսկ փրկարարական
օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:
 
Քաղաքացիների կողմից արձանագրվել է օձերի նկատման 58 դեպք, որոնցից 29-ի դեպքում փրկարարների կողմից օձերը հայտնաբերվել են:
 
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 12 դեպք, որի հետևանքով տուժել է 18 քաղաքացի:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 321 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար