Ճանաչողական այցը՝ համագործակցության սկիզբ

Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային

24-06-2019 16:19:20   | Հայաստան  |  Հասարակություն
Հունիսի 24-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
 


Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-արգենտինական համագործակցության հեռանկարները:
 
Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ թեև մեր երկու երկրները ունեն պատմական, քաղաքական և տնտեսական խորը առնչություններ, սակայն Հայաստանի և Արգենտինայի արտակարգ իրավիճակների կառույցները տակավին չունեն համագործակցություն: Նա առաջարկեց ճանաչողական այցը դարձնել ապագա համագործակցության հիմք:
 
Նախարարը նշեց, որ աղետներ
տեղի են ունենում ամենուրեք և հաճախ տարբեր երկրներում դրանք ունեն որոշակի ընդհանրություններ: 
 
Այս առումով, Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց ուսանելի փորձի փոխանակումը:
 
Ի թիվս այլ հարցերի, նախարարը հիշատակեց Հայաստանում գործող հակակարկտային կայանների ներմուծումն Արգենտինայից և նշեց, որ դրանք ունեն արդյունավետության խնդիր:
 
Հնարավոր ռիսկերից խուսափելու համար՝ Ֆելիքս Ցոլակյանը կարևորեց կարկտապաշտպան ցանցերի ներդրումը և գյուղատնտեսության ապահովագրությունը:
 
Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան համոզմունք հայտնեց արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ և առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ՝ նախանշելու համագործակցության մասնագիտական ուղղությունները և հնարավոր աղերսները: 
 
Դեսպանն ասաց, որ Արգենտինայում կարկուտի դեմ պայքարը սկսում են երկնքում և նախարար Ցոլակյանին առաջարկեց օգտվել Արգենտինայում արտադրվող ռադարներից, որոնք կարող են ուսումնասիրել մթնոլորտի վիճակը: 
 
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին համագործակցությունը համարել սկսված և նպատակադրվեցին այսուհետ լինել առավել գործնական:  
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 306 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար