Նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

24-06-2019 17:30:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


      Տարածքային կառավարման
և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավարությամբ այսօր տեղի է ունեցել օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի նիստ, որին մասնակցել են նախարարության ոլորտային պատասխանատուներ,  ինչպես նաև համակարգի մի շարք ընկերությունների ղեկավարներ։ 
 
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվելիք անվտանգության միջոցառումներին, սարքավորումների արդիականացմանն ու մրցութային գործընթացներին վերաբերող հարցեր։ 
 
Օրակարգային հարցերի թվում համակարգի ընկերությունների ղեկավարների կողմից ներկայացվել են այս տարվա առաջին եռամսյակում իրականացված աշխատանքները։
 
Նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է նախատեսված միջոցառումները բարձր մակարդակով իրականացնելու անհրաժեշտությունը, միաժամանակ հորդորել խորհրդի անդամներին հետագա աշխատանքներում լինել առավել հետևողական՝ վերհանված թերություններն ու բացթողումները շտկելու և բացառելու ուղղությամբ։  
 
Նիստի արդյունքներով նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 382 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար