Ավարտվել է «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթը

24-06-2019 17:32:11   | Հայաստան  |  Հասարակություն
Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոնում անցկացվել է «Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթին մասնակցել են ՀՀ 10 մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության 1-ին տեղերը գրաված 12 հաստատություններ: Մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը:
 

Մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված հաստատությունները պարգևատրվել
են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գավաթներով, մեդալներով և դրամական մրցանակներով. 1-ին տեղը` 450,000 դրամ, 2-րդ տեղը` 350.000 դրամ և 3-րդ տեղը` 250.000 դրամ: Մրցանակակիրներին տրվել են հավաստագրեր:
 
1-ին տեղ՝ Սյունիքի մարզի «Գորիսի N 2 ՆՈԻՀ» ՀՈԱԿ
 
2-րդ տեղ՝ Շիրակի մարզի Ախուրյանի Լեոյի անվան մանկապարտեզ
 
3-րդ տեղ՝ Կոտայքի մարզի «Հրազդանի N 9 մանկապարտեզ» ՀՈԱԿ
 
Մարզագույք և շնորհակալագրեր են հանձնվել 4-ից 12-րդ տեղերը գրաված հաստատություններին: Բոլոր մասնակից երեխաներին տրվել է մարզահագուստ:
 
 
«Լավագույն մարզական նախադպրոցական հաստատություն» մրցույթի առաջին փուլին մասնակցել է 400 նախադպրոց (10.090 մասնակից):
 
Ցուցադրական ելույթով հանդես են եկել Երևանի Շենգավիթ համայնքի ակրոբատիկայի և գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի սաները,
 
Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները և «Վիվատ» սպորտային պարերի ակումբի սաները:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 373 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար