Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ոլորտային նախագծեր

24-06-2019 18:02:09   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հունիսի 24-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Արամ Գրիգորյանի նախագահությամբ հրավիրել է նիստ:
 
Նիստի ընթացքում էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների)
մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը: Կառավարության լիազոր ներկայացուցիչը պատասխանել է պատգամավորների հարցերին և տվել համապատասխան պարզաբանումներ: Հանձնաժողովը քվեարկել և դրական եզրակացությամբ առաջարկել է նախագիծը ներառել հերթական նիստի օրակարգում:
 
Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելով «Պետական գույքի մասնավորեցման 2019-2022թթ ծրագրի մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ Լևոն Գրիգորյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո սահմանված ժամկետում նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ստացվել և առաջարկել է այն երկրորդ ընթերցմամբ ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը: Հանձնաժողովը այս նախագծին ևս տվել է դրական եզրակացություն:
 
 
 
 
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 366 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար