Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է. Քոչարյանից հօգուտ Փաշինյանի կգանձվի 200 հազար դրամ.«Հժ»

24-06-2019 19:12:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործի վարույթը կարճվել է:
 


Այսօր այդպիսի վճիռ է կայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը:
 
 
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց պատասխանող Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը: Նա ասաց, որ գործի վարույթը կարճվել է այն հիմքով, որ հայցվոր կողմը հրաժարվել է հայցադիմումից: «Միաժամանակ հայցվորից հօգուտ պատասխանողի որպես դատական ծախս ենթակա է բռնագաձանման 200 հազար դրամ»,- տեղեկացրեց Գյոզալյանը:
 
Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր. հայցվոր կողմը զրպարտություն է համարում Փաշինյանի զրույցի հետեւյալ հատվածը. «Կամ
թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարել
ի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
 
Պատասխանող կողմը նախորդ նիստում որպես դատական ծախսերի փոխհատուցում պահանջում էր 650 հազար դրամ: 
 
Մեր զրույցում Գյոզալյանն այս առնչությամբ ասաց. «Ես այս հարցին չեմ կարող պատասխանել, քանի դեռ իմ վստահորդի հետ չեմ քննարկել այս հարցը՝ արդյոք նրան այս գումարը գոհացնում է, թե՝ ոչ: Ամեն դեպքում ես այստեղ շեշտադրում անեմ՝ շատ կարեւոր արձանագրում էր, եթե չնայենք գումարի չափին, որովհետեւ յուրաքանչյուր անձ պետք է տեղյակ լինի, որ անհիմն հայց ներկայացնելու համար պետք է վճարել: Սա շատ կարեւոր արձանագրում էր մեզ համար»,- ասաց Գյոզալյանը:
 
Հիշեցնենք՝ պատասխանողի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը դատարանում հայտարարել էր, որ իրենք ամբողջությամբ առարկում են ներկայացված հայցի դեմ՝ միաժամանակ ընդունելով, որ իր վստահորդը նման հայտարարություն արել է, սակայն դա ուղղված չի եղել կոնկրետ անձի։ «Կհիշեք, որ այդ ժամանակ ակադեմիական շրջանում մեկնաբանություններ էին հնչում, որ պետության ղեկավարներն օժտված են բացարձակ անձեռնմխելիությամբ։ Իմ վստահորդը բացառապես մեկնաբանության հետ կապված արտահայտություն է արել՝ նշելով եւ օրինակներ բերելով, միաժամանակ հռետորական հարց բարձրացնելով՝ նկատի չունենալով պարոն Քոչարյանին»,- ասել էր Գյոզալյանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 414 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար