Փրկարարները երեխայի դին գտել են ջրանցքում ընկած վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա.ԱԻՆ

25-06-2019 10:55:46   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն
Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 24-ին, ժամը 15:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղակաձեւ խաչմերուկի մոտակայքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 


 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ եւ Սեւան քաղաքի
հատուկ ջրափրկարարական ջոկատը:
 
Փրկարարները «Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 3 ջրանցքում՝ ընկած վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա, հայտնաբերել են Ն.Գ.-ի (ծնված 2009 թ.) դին, դուրս բերել եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 317 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար