«Արազա» ԲՀԿ-ն մշակել է «Աշխատանքի ընթացքում վնաս կրած աշխատողների փոխհատուցման» ՈՒՂԵՑՈՒՅՑ



26-06-2019 11:30:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ
Հունիսի  26-ին  ժամը  11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող և «Արազա» ԲՀԿ-ի կողմից իրականացվող  «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի հանրային իրազեկման նպատակով: 
 


Բանախոսներն են
 
Ներսես Աղաբաբյանը -  ծրագրի իրավաբան փորձագետ, փաստաբան  
Նարինե Մաիլյանը - մոնիթորինգի փորձագետ ,
Թամարա Աբրահամյան - «Արազա» ԲՀԿ նախագահ 
 
 
Թեմայի վերաբերյալ, 
Ծրագրի շրջանակում փորձագիտական հարցազրույցներ, ֆոկուս խմբային քննարկումներ են իրականացվել աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ոլորտում ուրույն դերակատարում ունեցող  Հանրային պաշտպանի գրասենյակների, արհմիությունների, հաշտարարների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, իրավապաշտպան ՀԿ-ների, ինչպես նաև Մարդու իրավունքի
պաշտպանի ներկայացուցիչների շրջանում, որոնց փորձի վրա հիմնված տեսակետներն ու առաջարկները խիստ կարևոր են աշխատողի իրավունքի արդար իրացման համար առկա խոչընդոտները բացահայտելու և աշխատանքային վեճերի կարգավորման արտադատական մեխանիզմի ներդրման ու արդյունավետ գործարկման հնարավորությունները գնահատելու համար:
 
Հավաքագրված տեղեկատվության հիման վրա պատրաստվել է աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի իրացման համար առկա պայմանների գնահատման մոնիթորինգի զեկույց: Զեկույցում արձանագրված կարևոր խնդիրներից է` իրավունքի  և դրա իրացման հարցում արտադատական համակարգի մասին աշխատողների և գործատուների իրազեկվածության ցածր մակարդակը: Խիստ կարևորելով աշխատողների ու գործատուների իրազեկվածության բարձրացման օրակարգային այս խնդիրը, «Արազա» ԲՀԿ-ն մշակել է “Աշխատանքի ընթացքում վնաս կրած աշխատողների փոխհատուցման” ՈՒՂԵՑՈՒՅՑ, որն էլ կներկայացվի ասուլիսի ընթացքում։
 
  
 
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամուլի սրահ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1051 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար