Հրդեհ Նոր Արաբկիր զբոսայգում (լրացված)

25-06-2019 17:37:25   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Հունիսի 25-ին, ժամը 08:09-ին «911» ծառայությանն ահազանգ է
ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արաբկիր  զբոսայգում (Մալականի այգի)՝ կամրջի տակ,  այրվում է խոտածածկ տարածք:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:16-ին, մարվել` 10:45-ին:
 
Այրվել են բուսածածկույթ (մոտ 1.5 հա) և նշված հատվածում գտնվող «Երևան Զիպլայն» ընկերությանը պատկանող պարան (մոտ 50 մ):
Ժամը 12:21-ին փրկարարները «Արաբկիր» այգու մոտակայքում հայտնաբերել են հրդեհի մեկ այլ օջախ, որը մեկուսացվել է ժամը 12:40-ին, մարվել` 12:49-ին:
 
Այրվել է մոտ 800 քմ խոտածածկույթ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 266 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար