Արևիկ Անափիոսյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետներին

25-06-2019 18:05:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետների խմբին: Մասնագետների խումբը հունիսի 17-30-ը գտնվում է մեր երկրում` Հայաստանի զարգացման հարցերով համագործակցության նոր ռազմավարության մշակման և տնտեսության ներառական աճի հետ կապված գնահատում կատարելու նպատակով: Գնահատումը  կատարում են ԱՄՆ ՄԶԳ-ի և Integra Government Services International LLC ընկերության մասնագետները, որոնք Հայաստանում հանդիպումներ  են ունեցել  Կառավարության, տարբեր նախարարությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
 


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթություն-աշխատաշուկա կապի զարգացումը` այն դիտարկելով տնտեսական աճի ներառականությանը նպաստող գործոն: Փոխնախարարը ներրկայացրել է կթության ոլորտում իրականացվող բարափոխումները, որոնք նպատակ ունեն բարելավել մասնագիտական կրթության որակը ինչպես
նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտներում:
 
Միջազգային փորձագետների դիտարկմամբ` զարգացման պլանավորման հարցում կրթությունը և աշխատաշուկային միտված մասնագետների պատրաստումը առաջնահերթ խնդիրների շարքում են: Այս համատեքստում կարևորվել է  միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման նոր հնարավորությունների ապահովումը:
 
Առանձնահատուկ կարևորվել է միջին մասնագիտական կրթության բնագավառը, որի զարգացումը և աշխատաշուկայի հետ կապի ամրապնդումը մեծապես կնպաստի տնտեսության զարգացմանը: Նշվել է նաև ՄԿՈՒ ոլորտում հաղորդակցության ռազմավարության կարևորության մասին, որը պետք է ապահովի երկխոսությունը և հետադաձ կապը:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք աշխատանքային հարցերի:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 380 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար