Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո Հասմիկ Գրիգորյանին



12-07-2019 17:00:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանո, «Միջազգային օպերային մրցանակաբաշխության» 2019 թ. «Լավագույն օպերային երգչուհի» անվանակարգում հաղթած Հասմիկ Գրիգորյանին և​ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար​ Կոնստանտին Օրբելյանին:
 


Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հասմիկ Գրիգորյանի
ն՝ օրերս Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ունեցած մենահամերգի առիթով, որը նվիրված էր երգչուհու հոր՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Նախագահն ընդգծել է, որ հաճախ է հանդիպել Գեղամ Գրիգորյանին, ում հետ ունեցել է անձնական բարեկամություն, և ում մեծ արվեստն ու վաստակը գնահատված են ոչ միայն Հայաստանի և հայերի, այլև համաշխարհային հանրության կողմից:
 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հասմիկ Գրիգորյանը նշել է, որ իր մասնագիտական ընտրության և որպես երգիչ կայացման գործում մեծ է եղել Գեղամ Գրիգորյանի ներդրումը: Երգչուհին ներկայացրել է իր առաջիկա ծրագրերն ու անելիքները:
 
Զրուցակիցները խոսել են երգչուհու մասնակցությամբ Հայաստանում նոր համերգների հնարավորության մասին: 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 446 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար