Մհեր Գրիգորյանը գազի գնի եւ Իրանի հետ բանակցության մասին. մանրամասներ

12-07-2019 18:27:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Գազի գնի շուրջ ռուսական կողմի հետ քննարկուները դեռ շարունակվում են, առաջիկայում Գազպրոմ ընկերությունից աշխատանքային խումբ է գալու Հայաստան, որպեսզի քննարկումներ լինեն: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
 


«Գազի սակագների հարցը բազմաբաղադրիչ է: Չեք պատկերացնում ինչքան շատ բաղադրիչներ կան, որոնք քննարկվել են և դեռևս ենթակա են քննարկման: Այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել որովհետև դեռևս մեծ աշխատանք կա անելու»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հոկտեմբերին՝ Պուտինի Հայաստան կատարելիք այցի ժամանակ գազի նոր գին որոշվի:
 
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է 2020  թվականից  Հայաստանին մատակարարվող
ռուսական գազի գինը թանկանա, ինչի մասին տեղեկությունները ռուսական կողմից են գալիս, փոխվարչապետը պատասխանեց. «Ես նման պաշտոնական որևէ ազդակ երբևէ չեմ ստացել: Տարբեր կողմերից կարող են խոսկացություններ գալ, բայց մենք խոսում ենք ազդակների մասին: Ես այդ փորձագիտական մեկնաբանություններիր մեջ չեմ տեսնել որևիցե ֆունդամենտալ պատճառ»:
 
Մհեր Գրիգորյանը նշեց, որ անվերջ չի կարող ձգվել Գազպրոմ Արմենիայի խնայողությունների հաշվին ներքին սպառողի համար գազի գինը չթանկացնելու գործընթացը, դա ժամանակավոր բնույթ ունի:
 
Մհեր Գրիգորյանն անդրադարձավ նաև Իրանից գազ գնելու հնարավոր տարբերակին:
 
«Մեր գորոծղոթյունները պետք է պայամանավորված լինեն նախ և առաջ մեր հայրենակիցների շահերով, և որևէ կաշկանդվածություն այդ իմաստով չպետք է լինի: Բայց ինչ վերաբերում է տեխնիակակն ու գնային բաղադրիչներին, պետք է բանակցենք:
 
Գազից հրաժարվելը կամ չհրաժարվելը նախ և առաջ հարց է, որը պայմանավորված է տեխնիկական հնարավորություններից, գնից և դիվերսիֆիկացիայի հարցից: Այդ երեք կոմպոնենտի համակցությամբ որոշումները պետք է կայացվեն որոշումներ»,- ասաց նա:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 407 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար