Երբ մեր «կլասիկ» պատգամավորը լայվ մտավ, մենք այդ նույն վայրկյանին հարց էինք լուծում. Տաթևիկ Ռևազյանը՝ Էդմոն Մարուքյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



15-07-2019 14:36:18   | Հայաստան  |  Հասարակություն
 


Երբ մեր «կլասիկ» պատգամավորը լայվ մտավ, մենք այդ նույն վայրկյանին հարց էինք լուծում: 
 
Այս մասին հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հունիսի 23-ին արված այն հայտարարությանը, թե քաղավիացիայի ղեկավարը ոչ մի գործ չի կատարում: 
 
Ըստ նրա՝ շատ ավելի լավ կլիներ, եթե մինչև լայվ մտնելը Է. Մարուքյանը
կապ հաստատեր իր հետ, քանի որ այդ դեպքում իրենք կտեղեկացնեին այդ պահին կատարվող քայլերի և դրանց հնարավոր արդյունքների մասին: 
 
«Իրականում ես ուրախացել եմ, որ այդպիսի բան է եղել, որովհետև Ազգային ժողովում լուրջ քննարկում է եղել, և հուսով եմ, որ դա մեծ փոփոխություններ կբերի Հայաստանին, որ ապագա կին պաշտոնյաները նույն խնդրի առջև չկանգնեն»,- նկատեց Տ. Ռևազյանը: 
 
Վերջինս անդրադառնալով կոմիտեի բուն գործունեությանը՝ նշեց, որ թյուր կարծիք կա, թե իրենք են որոշում ավիատոմսերի գները, մինչդեռ իրենց հիմնական գործառույթն օդային տրանսպորտի ոլորտի համապատասխանությունն է միջազգային չափորոշիչներին: 
 
«Այսինքն՝ թռիչքային անվտանգությունն է մեր հիմնական գործառույթը: Նոր փոփոխություն է լինում միջազգային քաղավիացիայում, նոր ռեկամենդացիաներ են գալիս, մենք ենք պատասխանատու մարմինը, որպեսզի այդ նոր օրենքները, այդ նոր ստանդարտները բերենք հայկական շուկա: Միաժամանակ ուզում եմ նշել, եթե ավիաընկերությունը որոշում է իրականացնել չվերթներ դեպի Հայաստան, մենք ենք այդ թույլտվությունները տրամադրում»,- ընդգծեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 841 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար