Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից.ՀԺ

15-07-2019 15:53:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
 


Վերջինս նշեց, որ Հակոբյանն ազատվել է իր դիմումի համաձայն:
 
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Երեւանի քաղաքապետ Հայկ
Մարությանը պարբերաբար իր դժգոհությունն է հայտնել քաղաքում կանաչապատման աշխատանքների վերաբերյալ:
 
Ի դեպ՝ Խաչիկ Հակոբյանը եղել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) տեղակալը: Հակոբյանը նախկինում եղել է նաեւ ՀՀԿ խորհրդի անդամ:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 283 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար