4-րդ զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները

15-07-2019 16:31:41   | Հայաստան  |  Հասարակություն
Հուլիսի 12-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:
 

Խորհրդակցությանը մասնակցել են  զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:
 
Ըստ ուղղությունների, զեկուցվել
են կատարված աշխատանքները, վերլուծվել մարտական պատրաստության և զինվորական կարգապահության արդյունքները:
 
Ամփոփելով կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքները, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը հանձնարարականներ է տվել նորակոչիկների դիմավորման և զինծառայության նախապատրաստման գործընթացի, ինչպես նաև հետագա այլ աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 265 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար