Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. բախվել են 8 ավտոմեքենաներ. Կա վիրավոր



15-07-2019 17:26:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

shamshyan.com Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։45-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 32 ՕՍ 665 համարանիշի, Mazda մակնիշի 35 GF 187 համարանիշի, Mercedes C240 մակնիշի 35 ZG 674 համարանիշի, Lada մակնիշի 26 ԼՏ 366 համարանիշի, Mercedes մակնիշի 13 VP 777 համարանիշի, Opel մակնիշի 35 RD 170 համարանիշի, Hyundai Sonata 01 TT 018 համարանիշի, Toyota Camry մակնիշի 09 VD 050 համարանիշի ավտոմեքնաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու «Ինգո Արմենիա» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների ներկայացուչիները։ Վթարի մասին Երևանի ճՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

 

 

 

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 592 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար