Հայաստանի բասկետբոլի Մ20 հավաքականը պարտվել է նաև Վրաստանին

15-07-2019 16:39:55   | Պորտուգալիա  |  Սպորտ
Պորտուգալիայում մեկնարկած Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնության 2-րդ տուրում Հայաստանի բասկետբոլի ընտրանին 46:98 հաշվով զիջել է Վրաստանին:
 


Առաջին տուրում մեր բասկետբոլիստները 26:149 հաշվով զիջել էին Շվեդիային:
 
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ավելի վաղ տեղեկացրել
էր, որ փաստաթղթերի պատճառով Հայաստանի հայտացուցակից դուրս էին մնացել առաջատար խաղացողներ Պատրիկ Փանոսին և Կրիկոր Քեշիշյանը, ինչի հետևանքով ընտրանու գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը ստիպված էր հանդես գալ առանց խաղարկող ունենալու:
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 282 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար