«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումները համաչափ կանցկացվեն բոլոր վարչական շրջաններում

15-07-2019 18:55:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օրերս Երևանի քաղաքապետարանը գործարկեց «Ակտիվ քաղաքացի» (Activecitizen.am) հարթակը, որն ուղղված է քաղաքացիների գաղափարներն ու նախագծերը մայրաքաղաքում կյանքի կոչելուն: Հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել աշխատանքային թիմին՝ նախագծի հաջող մեկնարկի համար: 
 

«Սա կարևոր քայլ էր մեր քաղաքի համար, սկիզբն էր մեր այն խոստման, որը տվել էինք մինչև ընտրությունները: Մեր նախընտրական խոստումներից մեկը հենց քաղաքի կառուցմանն ու ապագայի ծրագրերին հանրության մասնակցության ապահովումն է: Մենք շատ լավ պետք է աշխատենք և մինչև վերջ տանենք այս նախագիծը, որ այն քաղաքացիները, ովքեր լավագույն առաջարկներ կներկայացնեն և որոնք հենց մեր բնակիչները կընտրեն, ի վերջո, ի կատար ածվեն լավագույն որակով: Մարդիկ պետք է տեսնեն, որ իրենց ցանկությունն իրականություն է դառնում», - նշել է քաղաքապետը:
 
***
Քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել նաև հուլիսի 12-ին Ազգային ժողովի այգում տեղի ունեցած «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգի կազմակերպիչներին: Համերգային ծրագիրը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին:
 
«Սա շատ կարևոր մշակույթի մի սկիզբ է. մեր մեծերին մենք պետք է մեր գնահատանքը փոխանցենք ոչ թե տարիներ հետո, այլ հենց հիմա»,-ասել է Հայկ Մարությանը:
 
***
Քաղաքապետը հանձնարարել է սկսել «Էրեբունի-Երևան» տոնակատարության նախապատրաստական աշխատանքները: Հայկ Մարությանն ընդգծել է, որ տոնակատարությունները պետք է անցկացնել քաղաքի բոլոր վարչական շրջաններում՝ համաչափ:
 
***
Անդրադառնալով այն տեղեկություններին, որոնց համաձայն «Սանիթեք» ընկերությունը հրաժարվում է վճարել ենթակապալառուներին՝ քաղաքապետարանի կողմից կիրառվող տուգանքների պատճառով, քաղաքապետ Մարությանը նշել է. «Ուզում եմ շատ խիստ կերպով զգուշացնել ձեզ, որ աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել»:
 
***
Մայրաքաղաքում ավարտվել են Բաբաջանյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները: Նատրիումային լուսատուները փոխարինվել են ժամանակակից, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով: 
***
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 102 շուն: 
***
Ասֆալտապատվող փողոցներում երթևեկության անվտանգությունը երաշխավորելու համար կապալառու ընկերությունները պարտավոր են ապահովել համապատասխան ցուցանակների առկայությունը: Հանձնարարվել է լինել հետևողական այս հարցում: 
***
Նախորդ շաբաթ մայրաքաղաքում ծնվել է 426 երեխա՝ 217 տղա, 209 աղջիկ:
քաղաքապետը:   *** Քաղաքապետն
լուսատուներով:  *** «Թափառող
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 377 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար