Ինձ ոստիկանները չեն կապել, և առհասարակ, ես կապված չեմ եղել ճաղավանդակին. Ստեփան Աթաշյանի պարզաբանումը

15-07-2019 22:32:05   | Հայաստան  |  Իրավունք
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
 


Հարգելի ընկերներ,
 
հաշվի առնելով 13․07․2019 թվականին Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում համացանցում շրջանառվում է
լուսանկար, որում պատկերված եմ ես՝ Ստեփան Աթաշյանս, <<աստիճանավանդակին կապված>>, հարկ եմ գտնում պարզաբանել։
 
Նախ, առաջինը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց և ԶԼՄ-ներին, ովքեր մեզ ականջալուր եղան և կանգնեցին մեր կողքին: Տեսանկարահանեցին և տարածեցին տեղի ունեցող գործողությունները: Մեր մարդկային տեսակը միշտ պայքարել է արդարության համար և մեզ համար անընդունելի է, որ մի բան որը կապված է իմ և իմ ընտանիքի հետ լինի անարդար։ Հարգելի և սիրելի իմ ընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և իրավապաշտպաններ: Նախ և առաջ պետք է փաստել, որ ինձ ոստիկանները չեն կապել, և առհասարակ, ես կապված չեմ
եղել ճաղավանդակին։ Սկսենք այնտեղից, որ դա պարան չի եղել, այլ հոսանքին միացված երկարացման լար, որով անհայտ ծագման անձը ոստիկանների ներկայությամբ, օգտագործելով հատուկ միջոցներ, փորձում էր մուտք գործել բնակարան։ Հարկ է նաև նշել, որ բնակարանը այդ պահի դրությամբ գազազրկված կամ հոսանքազրկված չէր, և չկային հստակ տեղեկություններ բազմանդամ ընտանիքի անդամների տեղագրության մասին բնակարանի ներսում։ Այսինքն, բացառված չէր, որ անմիջապես դռան հետևում կարող էին գտնվել ընտանիքի անդամները։ Ուստի, ես, առաջնորդվելով սթափ բանականությամբ և զգալով, որ իմ հորդորները առ այն, որ հատուկ տեխնիկական միջոցներ կիրառելը այդ պահին անընդունելի է և կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն ներսում գտնվողների, այլ ողջ շենքում գտնվող քաղաքացիների համար, մնացին անհետևանք, սեփական նախաձեռնությամբ փորձեցի կանխել այդ ամենը։ Մասնավորապես, փորձեցի հոսանքազրկել հատուկ տեխնիկան սնուցող լարը՝ փաթաթելով այն ճաղավանդակին, այնուհետև ձեռքիս՝ փորձելով կտրել, ինչը, ցավոք, չհաջողվեց։ 
Սիրելիներս, իրականությունը այս դրվագով սա է: Անկախ այն հանգամանքից, որ գուցե և շրջանառվող լուրերը ինձ ձեռնտու են տարածման առումով, ես չեմ կարող իրականությունը չասել։ Ամեն մարդ պետք է պատասխան տա իր արարքների համար։ Դա իմ կյանքի սկզբունքն է, որի բաղկացուցիչ երկրորդ մասն էլ այն է, որ եթե մարդը չի կատարել արարքը, դրա համար չպետք է կրի պատասխանատվություն: Կրկնում եմ, անկախ նրանից թե այդ պահին ինձ ձեռնատու է, թե ոչ, ես չեմ դավաճանում իմ սկզբունքներին: Կրկին շնորհակալ եմ ձեզանից:
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 824 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար