Դիմորդները օտար լեզուներից ավելի շատ են բարձր գնահատական ստացել, քան հայերենից. «Արմենպրես»

16-07-2019 16:40:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Գնահատման և թեստավորման կենտրոնը միասնական քննություններն անցկացրել է ընդունելության կարգի պահանջներին համապատասխան, արտառոց ոչինչ չի եղել:
 


Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ տեղեկացնելով, որ հիմնական փուլի մրցույթի արդյունքները տրամադրել են բուհերին, վերջիններս էլ տեղադրել են իրենց կայքերում։
 
«Այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ունեցանք ավելի շատ անբավարար գնահատականներ՝ քննություն հանձնողների 19.6 տոկոսը: Ինչը փոքր ցուցանիշ չէ: Պատճառները տարբեր են, մի կողմից՝ հայոց լեզու առարկայի դասաժամերն են կրճատվել: Ուսուցիչը երբեմն ստիպված է լինում բարդ թեման
կարճ ժամկետում անցնել: Ինքս եղել եմ ուսուցիչ, և եթե իմ դասավանդման ժամանակ գոյականին տրվում էր 55 դասաժամ, ապա այսօր տրվում է ընդամենը 20 դասաժամ։ Սա լուրջ խնդիր է և լուրջ քննարկման նյութ»,-ասաց Կարո Նասիբյանը։ Նրա կարծիքով, կրթության կառավարման մարմինը շատ արագ կանդրադառնա այս հարցին։ Անհրաժեշտություն կա ուշադրություն դարձնել հայոց լեզվի իմացությանը:
 
«Չի կարող լինել այնպես, որ երեխան 7 տարի խոսի հայերեն, դպրոցում 12 տարի գրի, կարդա, խոսի, և հետո ստուգենք ու ասենք, թե դուք անբավարար գիտելիք ունեք հայերենից։ Սա անհեթեթություն է: Այսօր քննական արդյունքները ցույց են տալիս, որ մեր դիմորդները օտար լեզուներից ավելի շատ են բարձր գնահատական ստացել, քան հայերենից: 4540 դիմորդից հայոց լեզու և հայ գրականություն առարկայից բացասական գնահատական է ստացել 1162-ը»,-ասաց Կարո Նասիբյանը:
 
Նա տեղեկություն հաղորդեց լրացուցիչ մրցույթի փուլի մասին: Հիմնական փուլն ավարտվելուց հետո, եթե այս կամ այն առարկայից դրական միավոր ստացած դիմորդը դուրս են մնացել հիմնական մրցույթից, ապա իրավունք է ստանում մասնակցել լրացուցիչ փուլին, որի մեկնարկը տրվել է հուլիսի 16-ին, ավարտվելու է հուլիսի 21-ին:
 
 
 
 
Նասիբյանը:   Նա
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 391 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար