Բակո Սահակյանը ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում իրականացվող նախապատրաստական աշխատանքներին

16-07-2019 18:16:39   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին այցելել է Ստեփանակերտի մոտակայքում գտնվող «Կարկառ» զբոսաշրջային հանգստյան համալիր:

 Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ  երկրի ղեկավարը տեղում ծանոթացել է Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում այնտեղ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին:
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին ճամբարում տարվող աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ կարեւորելով հարմարավետ եւ ժամանակակից զբոսաշրջային ցանցի առկայությունը մեր հանրապետությունում:
 

Նախագահին ուղեկցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը,
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 388 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար