ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Միացյալ Թագավորության կառավարության փորձագետներին

16-07-2019 18:35:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին: Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային
Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնոուրթը: 
 
Փորձագետների խումբը Հայաստանում է գտնվում Կառավարության համապատասխան մարմինների հետ ռազմավարական մակարդակում տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում ազգային կարողությունները ծրագրային ձևաչափով զարգացնելու հեռանկարները քննարկելու նպատակով:
 
Հանդիպման ընթացքում, ծանոթանալով բրիտանական կողմի փորձին և կարևորելով նախաձեռնությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը պաշտպանական ոլորտին առնչվող հետագա միջոցառումների շուրջ բրիտանացի գործընկերների հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 387 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար