Թիավարողները նախապատրաստվում են ԱԱ-ին

16-07-2019 18:53:33   | Հայաստան  |  Սպորտ
Թիավարության Հայաստանի հավաքականը օգոստոսի 21-25-ը հունգարական Ցեգետ քաղաքում կմասնակցի ԱԱ-ին:
 


Հայկական ազգային կանոէի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Վարդան Ադամյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց հավաքականի կազմը:
 
«Մինչև աշխարհի առաջնության մեկնարկը՝ օգոստոսի 4-ից միջազգային ֆեդերացիայի հրավերով Արա Վիրաբյանը (կանոէ) հունգարական Ցեգետ քաղաքում մասնակցելու է ուսումնամարզական հավաքի: Այս հավաքն արվում է մարզաձևի զարգացման շրջանակներում: Աշխարհի
առաջնությանը մասնակցելու են Հայկ Թադևոսյանը, Վլադիմիր Ալավերդյանը, Էդգար Թությանը և Արթուր Ակիշին: Նրանք մասնակցելու են բայդարկա 4 տեղանոց և բայդարկա երկտեղանոց մրցաձևերում: Վալդիմիր Ալավերդյանն ու Էդգար Թությանը մասնակցելու են բայդարկա երկտեղանոց 1000 մետր մրցաձևին, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար: Արա Վիրաբյանը մասնակցելու է մեկ տեղանոց կանոէ 500 և 1000 մետր մրցաձևերին: Հավաքականը մրցավայր կմեկնի գլխավոր մարզիչ Մարտիրոս Շահվալադյանի գլխավորությամբ: Օգոստոսի 25-ից  սեպտեմբերի 2-ը ավստրիական Լինս քաղաքում էլ կանցկացվի ակադեմիական թիավարության ԱԱ-ն, որին կմասնակցեն Փայլակ Միրզոյանը և Մհեր Ջանիկյանը: Թիմը մրցավայր կմեկնի իմ գլխավորությամբ»,-խոսքը եզրափակեց Վարդան Ադամյանը:
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 390 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար