Ավագ Ավանեսյանն ընդունել է ՄԹ կառավարարության հաղորդակցության փորձագետներին

17-07-2019 11:39:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն  ընդուել է  Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության հաղորդակցության ծառայության փորձագետների խմբին:
 
Առաքելության նպատակը ՄԹ կառավարության հաղորդակցության ծառայության գործունեության և այլ երկրների գործընկեր կառավարությունների հետ աշխատանքի փորձի
ներկայացումն է, ինչպես նաև Հայաստանում համապատասխան ուսումնասիրությունների անցկացումը։ 
 
Հանդիպման ընթացքում փորձագետները ներկայացրել են ՄԹ կառավարության փորձը ռազմավարական հաղորդակցության մշակման, կառավարության տարատեսակ տեղեկատվական արշավների կազմակերպման գործում։ 
 
Ավագ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել փորձագիտական խմբին այցի և ներկայացման համար և առաջարկել քննարկել թե՛ հանրության և թե՛ գործարար համայնքի հետ հաղորդակցման արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Կողմերը մտքեր են փոխանակել պրոակտիվ տեղեկատվության հասցեագրման վերաբերյալ։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, մասնավորապես՝ զբոսաշրջության մարքեթինգային քաղաքականության համատեքստում։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 226 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար