Թռչկանի շրջակայքում սանհանգույցներ ու աղբամաններ կտեղադրվեն

17-07-2019 12:46:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Թռչկանի ջրվեժը Հայաստանի լավագույն զբոսաշրջային վայրերից կարող է դառնալ: Ավաղ այն այսօր դժվարահաս մի վայր է, որտեղ միայն ամենագնաց մեքենաներ են հասնում: Նախ ճանապարհներն են անբարեկարգ, իսկ սելավաջրերի կուտակումից գոյացած ցեխակույտերը առավել դժվարացնում են երթեւեկությունը: Երբեմն ճանապարհները դառնում են նույնիսկ անանցանելի: Մեծ Պարնիից ավելի քան տասը կմ պետք է անցնել ջրվեժ  հասնելու համար, սակայն անհնար է գտնել այն առանց տեղացիների օգնության, քանի որ այնտեղ տանող  ցուցավահանակներ էլ չկան կամ գուցե ժամանակին եղել են, բայց վնասվել են ու ոչնչացվել: Տարածքում տեղացի զբոսաշրջիկներից հետո մնում են  աղբակույտեր, քանի որ տեղադրված աղբամաններ չկան, իսկ քաղաքակիրթ կենցաղավարման կանոններից խորշող մեր հայրենակիցներից շատերը ավելի նախընտրում են աղբը տեղում թափել: Այս պարագայում ակնկալել, որ նշյալ վայրում տուրիզմը կզարգանա, անիրական է:
 


Բարեբախտաբար վերջերս հաստատվել է ՄԱԶԾ ԳԷՀ փոքր դրամաշնորհների ծրագիրը,
որով նախատեսված է  50 հազար ԱՄՆ դոլար ներդնել Թռչկանում զբոսաշրջության զարգացման նախադրյալների ստեղծման համար»:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 316 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար