Խաչակնքվեք՝ վարչապետի որոշումների վրա թքելուց առաջ

18-07-2019 14:32:36   | Վայոց ձորի մարզ  |  Իրավունք
Վայոց Ձորը չի հանդարտվում:
 


Մարզպետ Տրդատ Սարգսյանն էլ վիրտուալ Պլեյստեյշն խաղից չի կարողանում դուրս գալ, ըստ Վայոց Ձորի բնակիչների, իր վիրտուալ աշխարհում Տրդատ Սարգսյանը հանրաճանաչ << սպիով դեմքը >> ֆիլմի հերոս Տոնի Մոնտանան է:
 
Հավանաբար վիրտուալ աշխարհում ինքը իրեն երևակայում է որպես խոշոր նարկոբարոն,որ հարցերը լուծում է միայն ուժով,արագ և առանց խղճի խայթի:
Բայց դա միայն վիրտուալ կյանքում,իսկ երբ հոսանքը անջատվում է և խաղը ավարտվում,Տրդատ Սարգսյանը նարկոբարոն Տոնի Մոնտանայից վեր է ածվում , Վայոց Ձորի Մարզպետի,որին առավոտից մինչ երեկո բնակիչները անհանգստացնում են իրենց մանր պրոբլեմներով,չհասկանալով որ իրենց դիմաց միայն մարզպետ չէ,այլ ամենակարող Տոնի Մոնտանան:
Եվ հավանաբար հենց
սա է դրդում Տրդատ Սարգսյանին Վայոց Ձորի բնակիչներին ապացուցել,որ ինքն է տերը այս երկրի և թքած ունի ՀՀ Վարչապետի որոշումների վրա:
Դիցուք Վարչապետը հայտարարում է ,որ պետությունը օժանդակում է անասնապահությամբ զբաղվողներին,բնակիչները վարկ են վերցնում,բայց Տրդատ Սարգսյանը,առերևույթ նույն ինքը՝ վիրտուալ Տոնին,որոշում է որ բնակչին արոտավայր չի տալու այլ իր լուռ համաձայնությամբ 400 հեկտար Հուսիկ Սահակյանը և Չիվա գյուղի նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանը վաճառելու են մարզի օլիգարխներին,քանի որ նրանք փող ունեն,իսկ բնակիչչները ոչ:
Ուշագրավ է,որ Մարզպետը այս ամենը օրինականացնելու հուսահատ փորձ է անում,պարզաբանելով բնակիչներին , որ 400 հեկտար արոտավայրերի վաճառքի հետևանքով ստեղծվել է մոտ 120 աշխատատեղ:
Կհավատայի և կվողջունեի մարզպետի այս քայլը,նույնիսկ կանտեսեի այն հանգամանքը որ կառավարության որոշմամբ արգելված է արոտավայրերի վաճառքը,եթե չլիներ մի բայց…..
Այդ 120 երևակայական աշխատողները գոյություն չունեն,նրանք գրանցված չեն,եկամտահարկ չեն վճարում:
Արդյունքում գործ ունենք ևս մեկ առերևույթ հանցանքի հետ այն է հարկերից խուսափում:
Բնակիչներին էլ սակայն չեն ցանկանում համակերպվել Տոնի Մոնտանայի գոյության հետ և բողոքում են;
Հիմա էլ որոշել են Տրդատ Սարգսյանի դեմ նյութերը ներկայացնեն ՝ Իրավապահներին
և Տարածքային կառավարման նախարարին:
Սույն հրապարակման նյութերը տրամադրել և տվել հրապարակման համաձայնություն,
Վայոց Ձորի մարզի Արենի Համայնքի Չիվա գյուղի բնակիչ Լևոն Ֆրունզեի Մանուկյանը: 
 
Հ.Գ
Տրդատ Սարգսյանին և հեղափոխական բոլոր մանր և միջին պաշտոնյաներին:
Վարչապետի հասցեին խոսելուց և առերևույթ նրա որոշումների վրա թքելուց առաջ կուլ տվեք ձեր թուքը, խաչակնքվեք և հիշեք՝
Քամուն հակառակ թքելուց,որպես կանոն այդ թուքը կպնում է թքողի երեսին:
 
Հարգանքներով
 
իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 742 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար