Կարծում եմ, որ այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի. Արթուր Վանեցյան.ՀԺ

18-07-2019 17:32:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Անթույլատրելի է ցանկացած իրավիճակ, երբ ոստիկանության եւ առհասարակ իրավապահ ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ ու չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Այս մասին քիչ առաջ Իջեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին:
 


«Ստեղծված իրավիճակը իրոք մտահոգիչ է եւ 2018 թվականի մայիսից հետո երեւի թե առաջին դեպքն է: Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվի
մեր քաղաքացիների շահերը եւ երկրորդ կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը: Իմ հիմնական այցելության նպատակը դա է: Հիմա մենք բոլորս գնալու ենք մարզպետարան՝ անցկացնելու ենք խորհրդակցություն մարզպետի եւ համայնքի ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կարծում եմ, որ այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի եւ իջեւանցիները կվերադառնան նորմալ բնականոն կյանքին»,- ասաց Վանեցյանը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 409 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար