Կոչումներ և պաշտոնի բարձրացում ԱԻՆ-ում



18-07-2019 17:57:44   | Հայաստան  |  Հասարակություն
Հուլիսի 18-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախարարության համակարգի 6 աշխատակցի շնորհեց հերթական կոչումներ, երկու աշխատակիցներ ստացան պաշտոնի բարձրացում:
 


Նախարարը շեշտեց, որ փրկարար ծառայողի համար շատ կարևոր է անհատական պատասխանատվության զգացումը, նվիրումը, փոխադարձ
հարգանքը:
 
Ֆելիքս Ցոլակյանն առանձնապես կարևորեց ղեկավար պաշտոններում նշանակվող ծառայողների պատասխանատու վերաբերմունքը ենթակաների նկատմամբ:
 
Հանդիպման ավարտին նախարարը մաղթեց խաղաղ և անվտանգ աշխատանք, որ յուրաքանչյուրը պարտքի բարձր գիտակցումով վերաբերի իր առաքելությանը և ստանձնած պարտավորություններին:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 589 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար