ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Բոստոնում հանդիպել է հայ համայնքի հետ

22-07-2019 12:20:50   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Հու
լիսի 19-ին Բոստոնում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ միասին հանդիպել է հայ համայնքին։
 
Իր ելույթի ընթացքում Տիգրան Ավինյանն ասել է, որ ավելի քան երկու տասնամյակ տևած տնտեսական անցումային շրջանից հետո Հայաստանը ակնհայտ մարտահրավեր ունի` առաջանցիկ տեմպերով բարելավելու տնտեսության արտադրողականությունը և մրցունակությունը։ Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանում առանցքային դեր է խաղալու մարդկային ներուժի շարունակական զարգացումը, հետևապես` կառավարության առաջնահերթությունն է կրթության, գիտության և առողջապահական ծառայությունների որակի և հասանելիության բարձրացումը, դրանք առավել մարդակենտրոն դարձնելը։
 
Փոխվարչապետը նշել է, որ ժամանակակից աշխարհում որևէ երկիր չի կարող հասնել կայուն զարգացման բարձր մակարդակի առանց գիտելիքների և տեխնոլոգիաների ու մարդկային ներուժի զարգացման, և կառավարությունն առավելագույնս նպաստելու է նորարարական գաղափարների ու նախաձեռնությունների իրականացմանը։ Նա համոզմունք է հայտնել, որ հայության ստեղծարար ներուժը ունակ է բավարարելու ոչ միայն մեր, այլև միջազգային հանրության կարիքները,  և կարող ենք արժեք ստեղծել ամբողջ աշխարհի համար: Առաջիկա տարիների համար առաջնահերթություն է լինելու ապրանքների   և մասնագիտական ծառայությունների արտահանման խթանման վրա հիմնված, ավելի արտադրողական աշխատատեղերի ստեղծմանը նպաստող տնտեսական քաղաքականությունը:
 
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ վերոնշյալ նպատակների հասնելու համար պետք է ներգրավել աշխարհասփյուռ հայությանը տաղանդն ու եռանդը: Այս առումով կառավարությունն ակնկալում է Սփյուռքի զգալի մասնակցությունը երկրում ընթացող տնտեսական բարեփոխումներին և մտադիր է  Հայաստան-Սփյուռք գործընկերությանը հաղորդել նոր որակ: Այս առումով, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պահանջելու են տևական, համբերատար և հստակ քայլեր ենթադրող քաղաքականություն, որը ներառելու է տնտեսական և գործարար կապերի ամրապնդում Հայաստանի և Սփյուռքի միջև, հայրենադարձության կազմակերպման ծրագրերի մշակում, այդ թվում մասնագիտական հայրենադարձության, սփյուռքի ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտություններ և ներգրավում, հայկական միջավայրից հեռացած շրջանակներին՝ մասնավորապես երիտասարդությանը դեպի համայնքային կյանք ներգրավումը խթանող, Հայաստանը և հայկականությունը գրավիչ դարձնող աշխատանքների իրականացում:
 
Փոխվարչապետը հայրենակիցներին կոչ է արել գիտելիքի և փորձի փոխանակման ճանապարհով ակտիվորեն ներգրավվել նոր Հայաստանի կառուցման աշխատանքներին:
Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում Բոստոնի հայ համայնքին հուզող թեմաների շուրջ: Ի շարս այլ հարցերի քննարկվել են ՀՀ-ում վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, Սևանի աղտոտվածության կանխարգելմանը, աղբի վերամշակմանը  վերաբերող հարցեր:
 
Բոստոնում Տիգրան Ավինյանը ծաղիկներ է խոնարհել Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
 
 
 
իրականացում:   Փոխվարչապետը
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 220 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար