ԱԱԾ-ում քննվող քրգործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 22.6 մլրդ դրամը․ վնասի չափը 46․6 մլրդ է

22-07-2019 13:56:51   | Հայաստան  |  Իրավունք
2018 թվականի մայիսի10-ից մինչև 2019 թվականիհունիսի14-ն ընկած ժամանակահատվածում հանցավորության դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի և օպերատիվ մի շարք ստորաբաժանումների կատարած աշխատանքներիարդյունքների վերաբերյալ։ 
 


Ինչպես հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից, 2018 թվականի մայիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի (այսուհետև` նաև ՔԴ) կողմից հարուցվել է 327 քրեական գործ, 21 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից,  վերսկսվել է 36 քրեական գործի վարույթ, իսկ թվով 22 քրեական գործ 2018թ-ից փոխանցվել է 2019թ.:
 
Հաշվետու ժամանակահատվածում միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցվել է 72 քրեական գործ (2018թ.` 41, 2019թ. մինչև հունիս` 31) որից
5-ինախաքննությունն ավարտվել է (2-ը կարճվել են՝ 1-ը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ վերաբերյալ, որով պետությանը պատճառված վնասը կազմել է 3.037.952.000 ՀՀ դրամ, նախաքննության ընթացքում ամբողջովին վերականգնվել է, իսկ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 3-ը՝մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան), 3-ը՝ միացվել է այլ գործի, 32 գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 32-ի նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերով կատարված հաշվապահական ստուգումներով` ՀՀ պետական բյուջեին նախնական տվյալներով պատճառվել է ընդհանուր առմամբ 46.791.564.344 ՀՀ դրամի վնաս, որից  45.655.245.055 ՀՀ դրամը` ՀՀ ԱԱԾ ՔԴ վարույթում քննվող քրեական գործերով, 1.136.319.289 ՀՀ դրամը` ըստ ենթակայության ուղարկված
քրեական գործերով :
 
ՔԴ-ում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է  22.652.050.485 ՀՀ դրամը:
 
Բացի դրանից, նշված ժամանակաշրջանում կարճված և դատարան ուղարկված մյուս քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 713.095.674 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 6.099.498 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց վնասը՝ 80.332.506 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց՝ 99.651.472 ՀՀ դրամ: Նշված գումարներից նախաքննության փուլում ընդհանուր առմամբ վերականգնվել է 105.750.970 ՀՀ դրամ, որից հօգուտ պետության` 6.099.498 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց մասով` 99.651.472 ՀՀ դրամ:
 
Այսպիսով` ընդհանուր առմամբ ՔԴ-ում 10.05.2018-14.06.2019թթ. ընթացքում քննվել է 406 քրեական գործ` 137 անձի նկատմամբ, որից`
 
դատարան է ուղարկվել 50 քրեական գործ` 91 անձի նկատմամբ,
 
վարույթը կարճվել է 35 քրեական գործով` 21 անձի նկատմամբ, որից 15-ը հանցակազմի բացակայության, 2-ը` գործուն զղջալու (2 անձ), 1-ը` պետությանը պատճառված վնասի վերականգնման (1 անձ` «Նորֆոլկ») 2-ը՝ վաղեմության (2 անձ), 1-ը՝ մահվան (1 անձ), 1-ը՝ իրադրության փոփոխման (1 անձ), 1-ը՝ ընդհանուր դրույթների մասի (1 անձ), իսկ 12-ը` 2018թ. համաներման ակտի ընդունման (13 անձ) հիմքերով,
 
վարույթը կասեցվել է 19 քրեական գործով` 25 անձի նկատմամբ, որից 12-ը հետախուզման (թվով 22 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում), 6-ը` անձն անհայտ լինելու, իսկ 1-ը՝ (1 անձ) ծանր հիվանդ լինելու հիմքերով,
 
123 քրեական գործ փոխանցվել է դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ուղարկելու համար,
 
24 քրեական գործ միացվել է ՔԴ-ում քննվող այլ քրեական գործերի,
 
155 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է,
 
374 նյութերից 9-ն ուղարկվել է ըստ ենթակայության:
 
Համեմատության համար նշվում է, որ, 01.01.2018թ. մինչև 07.05.2018թ. ընկած ժամանակահատվածում ՔԴ-ի կողմից հարուցվել է  95 քրեական գործ,  վերսկսվել է  11  քրեական գործի վարույթ, 58  քրեական գործ 2017թ-ից փոխանցվել է 2018թ.:
 
Հաշվետու ժամանակահատվածում ՔԴ-ում քննվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցված 14 քրեական գործ, որից 6-ի նախաքննությունն ավարտվել է, 4-ը կասեցվել է` անձն անհայտ լինելու և հետախուզման հիմքերով, հետախուզում է հայտարարվել 6 անձի, 1-ը միացվել է այլ քրեական գործի, իսկ 1-ն ուղարկվել` ըստ քննչական ենթակայության, 2-ի նախաքննությունը շարունակվել է:   
 
Նշված ժամանակաշրջանում ավարտված (կարճված և դատարան ուղարկված) քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 186.083.476 ՀՀ դրամ, որից  պետությանը պատճառված վնասը` 593.797.505 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց պատճառված վնասը` 118.698.169 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց պատճառված վնասը`  600.000 ՀՀ դրամ։
 
Նշված  գումարներից  նախաքննության փուլում ընդհանուր վերականգնվել է 683.746.848 ՀՀ դրամ, որից հօգուտ պետությանը՝ 593.797.505 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց մասով՝ 91.174.348 ՀՀ դրամ  ֆիզիկական անձանց մասով վերականգնումներ չեն եղել:
 
Այսպիսով, ընդհանուր առմամբ հաշվետու ժամանակաշրջանում ՔԴ- ի կողմից քննվել է 164 քրեական գործ`  83 անձի նկատմամբ, որից`
 
դատարան է ուղարկվել 39 քրեական գործ` 71 անձի նկատմամբ,
 
վարույթը կարճվել է 6 քրեական գործով` 3 անձի նկատմամբ, որից 3-ը հանցակազմի բացակայության, 2-ը` գործուն զղջալու (2 անձ), 1-ը՝ վաղեմության (1 անձ):
 
վարույթը կասեցվել է 19 քրեական գործով` 9 անձի նկատմամբ, որից 9-ը հետախուզման` թվով 9 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 10-ը` անձը անհայտ լինելու հիմքերով,
 
18 քրեական գործ փոխանցվել է դատախազություն` ըստ ենթակայության,
 
7 գործ միացվել է մեր վարույթում քննվող այլ քրեական գործերի,
 
75 քրեական գործերով նախաքննությունը շարունակվել է,
 
111 նյութերից 1-ն ուղարկվել է ըստ ենթակայության:
 
 
ԱԱԾ-ի մամուլի ծառայություն
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 274 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար