Համագործակցություն՝ կանաչ ճարտարագիտության ոլորտում.ԿԳՆ

22-07-2019 14:32:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Գերմանիայի Կիրառական գիտությունների՝ Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի պատվիրակությանը, որը գլխավորում էր համալսարանի նախագահ Էրիկ Վյուեն։ Համալսարանը մասնագիտացած է կանաչ ճարտարագիտության ոլորտում և կրթական բոլոր ծրագրերում կարևորում է բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։
 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանի միջև համագործակցության հեռանկարները՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ հետազոտությունը չպետք է
կտրված լինի իրականությունից և պետք է հնարավորինս կիրառական լինի։ Նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպման ընթացքում նշել է, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի առաջնահերթություններից է Հայաստան բերել նոր տեխնոլոգիաներ, որոնք կփորձարկվեն գյուղատնտեսական ձեռնարկություններում ու կաջակցեն ոլորտի զարգացմանը: Այս առումով Վահենշտեֆան Տրիդորֆ համալսարանը կարող է գործընկեր դառնալ ՀՀ կրթական համակարգին։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորություններին և Հայաստանում գյուղանտեսական քոլեջների վերազինմանն ու մասնագետների վերապատրաստման ծրագրերի իրականացմանը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 227 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար