Արցախի արտգործնախարարը դիվանագետներին շնորհավորել է նախարարության 26-ամյակի առթիվ

23-07-2019 15:16:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի արտաքին գործերին նախարար Մասիս Մայիլյանը նախարարության դիվանագետներին շնորհավորել է ԱԳ նախարարության հիմնադրման 26-ամյակի առիթով:
 


Նախարարը շնորհավորական ուղերձը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
 
«Այսօր լրանում է Արցախի
արտաքին գործերի նախարարության հիմնադրման 26-ամյակը։ Սա լավագույն առիթն է շնորհավորելու բոլոր դիվանագետներին, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում, ինչպես նաև ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում մեր հանրապետության մշտական ներկայացուցչությունների դիվանագետներին, ում ներկայումս վստահված է իրականացնել այս պատասխանատու առաքելությունը։
 
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը շարունակում է իր հետևողական գործունեությունը արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, այդ թվում՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման, միջազգային համագործակցության զարգացման ու ընդլայնման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, արտերկրում Արցախի դրական վարկանիշի ամրապնդման և Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության շարունակական հզորացման ուղղությամբ»,- գրել է Մայիլյանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 238 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար