Քննարկվել է առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

23-07-2019 16:28:18   | Հայաստան  |  Հասարակություն
Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հանդիպել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթր Աբաջյանին և հիմնադրամի ծրագրի ղեկավար Գեղամ Մինասյանին:
 


Հյուրերը ներկայացրել են
հիմնադրամի առաքելությունը, ընթացիկ ծրագրերը և անցած ուղին` ընդգծելով, որ տարիներ ի վեր բարեգործական ծրագրեր են իրականացվել Հայաստանի մարզերում:
 
Կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, ուրվագծել են փոխգործակցության եզրերը:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այսուհետև համակարգված աշխատելու: Իսկ նոր ծրագրերն ու անելիքները մշակել համատեղ` նախարարության որդեգրած քաղաքականությանը համահունչ:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 252 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար