Նոր Նորքի 6-րդ զանգվածի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

23-07-2019 17:48:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
armenpress.am Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 24-ին ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի բազմաբնակարան շենքերի, առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
 


Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի
ծառայությունից:
 
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 290 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար