Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անցկացվել է ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ

23-07-2019 18:45:42   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2019 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստին ներկա էր նաև, հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, աշխատանքային այցով ՊԲ այցելած ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:
 


      Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Արցախի Հանրապետության ռազմական գերատեչության ղեկավարն իր ներածական խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԲ-ի բոլոր միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները առաջադրված ուսումնական և մարտական խնդիրները կատարել են լրիվ ծավալով և, մարտական հերթապահության կրմանը զուգահեռ, առաջընթաց ապահովել մարտական պատրաստության և զորքերի կենսագործունեության մյուս բոլոր ուղղություններով:
 
       Նախարարի ներածական խոսքին հաջորդել են օրակարգային մյուս ելույթները, որոնց ընթացքում բանակի հրամանատարի տեղակալներն ու առանձին ոլորտների
պատասխանատուներն անդրադարձ են կատարել ընթացիկ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ և շտաբային պատրաստության ու զորքերի ծառայության ոլորտներում արձանագրված հիմնական ցուցանիշներին, առանձին խոսվել է հունիսի 17-ից 20-ը զորքերի ներգրավմամբ անցկացված հրամանատարաշտաբային զորավարժության և կիսամյակային ամփոփիչ ստուգումներին, նշվել են այն բոլոր դրական զարգացումներն ու արձանագրված բացթողումները, որոնք տեղ են գտել ինժեներական և բարոյահոգեբանական ապահովման, սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, թիկունքային ծառայության և հարակից այլ բնագավառներում:
 
     Բանախոսները նշել են, որ չնայած տպավորիչ արդյունքներին, որոնց շնորհիվ զգալիորեն աճել է մեր երկրի պաշտպանական ներուժն ու կատարելագործվել հակառակորդին զսպելու մեխանիզմները, այնուամենայնիվ քիչ չեն նաև անելիքները, ուստի բարեփոխումների հաջորդ շրջափուլի կենսագործման ուղղությամբ մեծ ծավալի աշխատանքներ են պլանավորվում` հաջորդ կիսամյակում դրանք կյանքի կոչելու համար:
 
      Վերջում բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակն ու ռազմական խորհրդի աշխատանքները ամփոփել է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարը: Գնահատելով հաշվետու ժամանակահատվածում իրականացված համալիր աշխատանքները՝ բանակի հրամանատարը անդրադարձել է նաև առաջիկա ուսումնաշրջանի հիմնական խնդիրներին և, ըստ այդմ, համապատասխան պաշտոնատար անձանց տվել հանձնարարականներ:
համար:    
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 310 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար