Շղթայական ավտովթար Մաշտոցի պողոտայում. կան վիրավորներ

24-07-2019 09:43:28   | Հայաստան  |  Հասարակություն
Հուլիսի 23-ին, ժամը 14:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում` «Ամերիա» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
 


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa» (վարորդ՝ Ն.Գ., ծնված 1941թ.), «BMW X6» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1962թ.) և
«Mercedes C320» (վարորդ՝ Վ.Գ.) մակնիշների ավտոմեքենաները:
 
Փրկարարները «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և «BMW X6» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Է.Ա.-ին (ծնված 1989թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ Է.Ա.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Ն.Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
 
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 275 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար