Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին

15-08-2019 17:59:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Օգոստոսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:
 


Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձ են կատարել ՄԱԿ-ի կենտրոնակայանում հուլիսին կայացած Բարձր մակարդակի քաղաքական ֆոր
ումի նստաշրջանին Հայաստանի մասնակցությանը:   
 
Քննարկվել են կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացի համակարգմանը վերաբերող հարցեր: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը հանձնառու է կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ այս համատեքստում անդրադարձ  կատարելով Հայաստանի երկարաժամկետ զարգացման ու վերափոխման ռազմավարությանը և վերջինիս մեջ կայուն զարգացման նպատակների ունեցած դերին:
 
Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը դիտարկում է 2020թ. կայանալիք ՄԱԿ-ի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում կայուն զարգացման նպատակների իրագործման վերաբերյալ Կամավոր ազգային զեկույց ներկայացնելու հնարավորությունը:
 
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության շրջանակի փաստաթղթի մշակման գործընթացի մանրամասները և այս առումով կարևորել կառավարության ու մշտական համակարգողի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 463 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար