Հայրապետովին հարցրեք՝ Արցախից ՀՀ նախագահականում զորամիավորում տեղակայվել է, թե՞ ոչ․ Հայկ Ալումյան․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ).Factor.am



16-08-2019 14:02:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
BBC-ի հայտնի ռեպորտաժում հնչած որոշ հանգամանքներ այսօր ակտիվորեն օգտագործվում են ի վնաս Ռոբերտ Քոչարյանի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահի պաշտպաներից Հայկ Ալումյանը: «Դրանք օգտագործվում են՝ հերթական անգամ զգացմունքային դաշտ ստեղծելու և զգացմունքային ոլորտում ինչ-որ հաջողության հասնելու համար, որովհետև իրավական ոլորտում, ինչպես տեսնում եք, բոլոր ուղղություններով ձախողվել են»,- հավելեց նա:
 
Անդրադառնալով մարտյան իրադարձությունների ժամանակ Արցախից Հայաստան զինված ստորաբաժանումներ բերելուն՝ Հայկ Ալումյանն ասաց. «Այստեղ կան հանգամանքներ, որոնք հաշվի առնելով, երբ առաջին ատյանի դատարանում հրապարակային դատավարություն սկսվեց, եթե հիշում եք, պարոն Քոչարյանի պաշտպանական կողմը միջնորդել էր, որ դատավարության մի հատված, որը տևեց մոտավորապես մեկ ժամ, անցկացվի դռնփակ ռեժիմով: Եվ դատարանը բավարարեց մեր միջնորդությունը: Ինչո՞ւ էր դա անհրաժեշտ, որովհետև պիտի քննարկվեին մեր փաստարկները՝ կապված Արցախից իբրև թե զորք բերելու հետ: Մենք պիտի ներկայացնեինք այնպիսի փաստեր, որոնք չպետք է հրապարակային քննարկման առարկա դառնային»: Փաստաբանի հավաստմամբ՝ դատավարության դռնփակ հատվածում իրենք ներկայացրել են իրենց փաստարկները. «Եվ մեր փաստարկներն այնպիսին էին, որոնց հետ համաձայնեց նաև դատախազությունը՝ կապված այս դրվագի հետ»: Ինչ վերաբերում է տեղեկությանը, որ Արցախից բերված զինվորները տեղակայվել են նախագահական նստավայրում, Հայկ Ալումյանն առաջարկեց տեղեկությունը ճշտել պետական ծառայության պահպանության պետ Գրիգորի Հայրապետովից: 
 
Մանրամասները՝ Factor.am-ի  տեսանյութում: 
 


 
 
 
     
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 637 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար