Կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

16-08-2019 16:57:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ:
 
Խորհրդակցության ընթացքում  ներկայացվել են ՀՀ
քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրման առնչությամբ առկա խնդիրները և գործող ընթացակարգերում առկա ռիսկերը, որոնք վեր են հանվել համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում: Քննարկվել են որդեգրումների օրենսդրական կարգավորումներին, ընթացակարգային, հաշվառման, իրավապահ, առողջապահական ասպեկտներին վերաբերող հարցեր: 
 
Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ քննարկել և մշակել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշման նախագիծ, որը կվերլուծի և օրենսդրական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ կներկայացնի:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 468 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար