Կատարվեց իմ երազանքը. բարեգործություն եմ անում իմ հայրենիքում. Շուշաննա Սիմոնյան



20-08-2019 11:30:00   | Հայաստան  |  Մամուլի սրահ
Օգոստոսի 20-ին ժամը 11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  տեղի ունեցավ ռուսաստանաբնակ բժշկուհի Շուշաննա Սիմոնյանի ասուլիսը։
 


Թեման՝ «Սիրտ-անոթային, անոթային և պլաստիկ վիրաբույժ Շուշաննա Սիմոնյանը Ռուսաստանից կրկին ժամանել է Հայաստան՝ օգտակար լինելու համար իր հայրենակիցներին։ Օգոստոսի 20-30-ը Արմավիր քաղաքի կենտրոնական հիվանդանոցում նա, համաձայն նախորդ այցի ժամանակ՝ այս տարվա հուլիսին, ձեռք բերված պայմանավորվածության, կշարունակի ընդունել հիվանդներին (ցուցակագրվել նախապես)  և կկատարի բացառիկ վիրահատություններ։ 
Ասուլիսի ժամանակ Շուշաննա Սիմոնյանը կներկայացնի
 իր ծրագրերը, կտեղեկացնի այն մասին, թե ովքեր կարող են օգտվել բարեգործական հիմունքներով նրա կողմից տրամադրվող բուժօգնությունից, կներկայացնի իր համագործակցության ներկայիս շրջանակները և հետագա անելիքները>։
 
Օգոստոսի 24-ին Երեւանում Շուշաննա Սիմոնյանը նախատեսում է Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար նույնպես անցկացնել անվճար խորհրդատվություն և հետազոտություն։ Ցանկացողների ցուցակագրումը և հետազոտությունների անցկացման վայրի ու ժամի մասին պայմանավորվածությունը տեղի կունենա ասուլիսից անմիջապես հետո՝ «Նոյյան տապան»-ում։
 
 
Սիրելի լրագրողներ, խմբագիրներ եւ մամուլի այլ ներկայացուցիչներ,
 սիրով հրավիրում եւ հորդորում ենք ընդունել ռուսաստանաբնակ մեր հայրենակցի՝ Շուշաննա Սիմոնյանի այս առաջարկը եւ օգտվել նրա կողմից անվճար տրամադրվող բուժծառայություններից։ Անվճար է լինելու նաեւ գաստրոէնտերոլոգի և ռևմատոլոգի  կողմից անցկացվող հետազոտությունը եւ  էնդոսկոպիկ ախտորոշումը։ 
 
Մանրամասները կներկայացվեն մամուլի ասուլիսի ժամանակ։
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
 
կներկայացնի  իր
Նոյյան տապան   -   Մամուլի սրահ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1005 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար