Ջիվանու տուն-թանգարանում կարպետագործության դասընթաց է անցկացվել

20-08-2019 16:47:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


2019թ. օգոստոսի 7-17-ը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի աջակցությամբ աշուղ Ջիվանու տուն-թանգարանում դիզայներ, մոդելավորող Սուսաննա Կարապետյանը իրականացրեց կարպետագործության դասընթացներ:
 
Դասընթացների նպատակն էր նպաստել Ջավախքում կարպետագործության հանդեպ հետաքրքրվածության բարձրացմանը, այս արհեստի
տարածմանը, ինչպես նաև ժողովրդական վարպետների քրտնաջան աշխատանքով ձեռք բերված փորձի ու գիտելիքի փոխանցմանը սերունդներին:
 
Ծրագիրն ընթացավ 3 փուլով՝ հայկական զարդանախշերի ուսուցում, կարպետագործություն, գոբելեն:
 
Ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին հայկական զարդարվեստը, ինչը թերևս, հայի մշակութային ինքնության  ամենավառ դրսևորումներից է: Ծանոթացան հայկական զարդանախշերի տեսակներին՝ բուսական, երկրաչափական, կենդանական, հյուսվածքային, դրանց կառուցման սկզբմունքներին և գունային գամմային:
 
Դասընթացների ավարտին մասնակիցները ներկայացրեցին իրենց գործած կարպետները, որոնք նվիրեցին տուն-թանգարանին:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 372 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար